HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կրթության ոլորտի փորձագետները՝ դպրոցների ֆինանսավորման գործընթացում փոփոխությունների վերաբերյալ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգ, որի վերաբերյալ այսօր «Մեդիա կենտրոնը» կազմակերպել էր քննարկում։ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանն իր խոսքում նշեց, որ նախկինում եղել է աշակերտների թվաքանակի եւ դասարանների կոմպլեկտացիայի խնդիր, եւ աշակերտի ընդունելության հետ կապված առաջացնում էր գովազդային, մրցակցային մոտեցումներ։ Դպրոցները ցանկանում էին ունենալ մեծ թվով աշակերտներ, որի շնորհիվ էլ կունենային ավելի մեծ ֆինանսավորում, ինչն էականորեն ազդում էր կրթության որակի վրա. ուսուցիչները մեծ թվով աշակերտներին սովորեցնելու, նյութը հասկացնելու խնդրին են բախվում։ Ըստ փորձագետի՝ փորձ է արվում նոր սկզբունք կիրառել եւ դասարանային եղանակով ֆինանսավորել, այս դեպքում՝ դպրոցը կոմպլեկտավորելով դասարանը չի ձգտի ունենալ առավելագույն թվեր:

ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանի պնդմամբ՝ մինչեւ բանաձեւի մշակումը իրականացվել է նախնական հետազոտություն եւ հիմա էլ շարունակվում է։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել եւ կան առաջարկներ, որոնց մեծ մասը վերաբերում է հաստիքներին։ Առաջարկների մեծ մասը ընդունելի է։ 

Նախարարությունը ներկայացված կարգում նշել է, որ ներկայումս գործող ֆինանսավորման բանաձևը լուծում չի տալիս այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական և ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների և աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաեւ՝ որոշ ծախսատեսակների նորմավորումը։

Վահրամ Գասպարյանի կարծիքով՝ դպրոցի ֆինանսավորման մեծ մասը վարչական աշխատողների աշխատավարձն է, ուստի փորձում են աշխատավարձային քաղաքականությունը կարգավորել, հաստիքները հստակեցնել եւ աշխատաավարձերի չափերը կարգավորել։

Ամենափոքր դպրոցի տնօրենը կստանա նախարարության բաժնի պետի աշխատավարձի չափ աշխատավարձ, իսկ աշակերտների ավելի մեծ թվաքանակով պայմանավորված կկիրառվեն գործակիցներ։Դասղեկության գումարը, մեթոդմիավորման գումարը, որը մինչեւ այժմ ֆինանսավորել է դպրոցը, նոր կարգով կվճարվի պետական բյուջեից։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշում է՝ մոտ քսան տարի առաջ Հայաստանն անցավ դպրոցների ֆինանսավորման նեոլիբերալ համակարգի, որն արեւմուտքում շատ ընդունված է. ըստ այդ համակարգի՝ դպրոցները մրցում են իրար հետ ՝ շատ աշակերտ ունենալու համար, եւ բյուջեն անհատականացվում է եւ գնում աշակերտի հետեւից։ «Սա բացասական հետեւանք ունեցավ մեր կրթակաան համակարգում, որովհետեւ բազմաթիվ հարեւան դպրոցներ իրար հետ հետ լարված հարաբերություններ ունեն, քանի որ շատ դեպքերում իրարից աշակերտն էին տանում եւ իրար դեմ աշխատում են», - նշեց փորձագետը։

Սերոբ Խաչատրյանի նոր կարգով աշխատել են իննսունական թվականներին: Իսկ թե ինչպիսին պետք է լինի դպրոցի ֆինանսավորումը, մեծապես կախված է նրանից, թե որն է կրթական փիլիսոփայությունն ու տեսլականը։

Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ հանրակրթության պետական չափորոշչի նախագծին, ըստ որի՝ դպրոցներին պետք է տալ ստեղծագործական ազատություն, եւ ինքնաղեկավարման ավելի մեծ հնարավորություն, որի պայմաններում դպրոցների ղեկավար կազմը պետք է ոչ թե կրճատվի, այլ ընդլայնվի. «Իմ պատկերացմամբ, այս նախագիծը գլխատում է դպրոցի ղեկավարությունը եւ հիմնական հարվածը գնում է ղեկավար որոշ հաստիքների վրա: Օրինակ` ուսումնական գծով փոխտնօրենը դառնում է ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն, այսինքն` բեռն ավելացվում է: Մինչեւ 12 դասարան ունեցող դպրոցներում այս փոխտնօրենը ստանում է կես դրույք աշխատավարձ: Այստեղից կարող եմ ենթադրել, որ փոխտնօրենը կարող է առավոտյան 8-ին ներկայանալ աշխատանքի, 12-ին ասել հաջողություն, իմ կես դրույքը լրացավ: Եվ սա այն դեպքում, երբ ուսմասվարը շատ մեծ պատասխանատվություն ունի դասերի ընթացքի, մատյանների,  դասալսումներ քննարկելու առումով»:

Սա կբերի նրան, որ 1400 դպրոցներից 1000-ում կլինի կես դրույքով ուսումասվար, քանի որ այս դպրոցներում 12 դասարաններից պակաս դասարան կա։

Ըստ փորձագետի՝ թիմային աշխատանքը անտեսվում է, կազմակերպչի, գործավարի, գրադարանավարի հաստիքները կրճատվում են։

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ Բաբայան
Լիովին համաձայն եմ Սերոբ Խաչատրյանի կարծիքին,մի՞թե դպրոցներին հարկավոր չեն ծնողխորհուրդի,աշխորհրդի հսկայածավալ աշխատանքները համակարգողներ։Ո՞վ պետք է զբաղվի աշակերտների արժեհամակարգի ձևավորմամբ։Այսպես շատ աշխատանքներ կարող եմ թվարկել։Վերանայեք հաստիքները,մտածեք մարզերի դպրոցների մասին ևս,կրճատեք դասարանների թիվը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter