
Կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, կատարվել է 1639 թեստավորում։
Օգոստոսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 84, 85, 92, 51 տարեկան (կանայք), 82, 75 տարեկան (տղամարդիկ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 253 է:
Մեկնաբանել