HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահե Բալայանի հրաժարականի մասին հայտարարությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter