HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդդեմ կանանց նկատմամբ սերիալային բռնության

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դ. Ավետիսյանին

Հարգելի պրն. Դ. Ավետիսյան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սույն գրությամբ ցանկանում է իր լուրջ մտահոգությունն արտահայտել «Արմենիա» հեռուստաալիքով շրջանառվող հեռուստասերիալներից մեկի` «Դժվար ապրուստ»-ի հանդեպ: Քանի որ կոալիցիայի նպատակն է հետամուտ լինել կանանց հանդեպ բռնության դեպքերի նվազեցմանն ու բռնության մասին մտածողության և հասարակության իրազեկցավծության աստիճանի փոփոխությանը, կոալիցիան չի կարող անտարբեր մնալ կանանց հանդեպ բռնության վերաբերյալ նման քարոզչական նախաձեռնության նկատմամբ:

Հակառակ որ վերը նշված հեռուստասերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը իր հետ անցկացված հարցազրույցի ժամանակ պնդել է, որ հեռուստասերիալները չեն թողնում դաստիարակող ազդեցություն, վաղուց արդեն հայտնի է, որ հեռուստատեսությունը ազդեցության ամենահզոր գործիքներից է: Ավելին, հեռուստատեսությունը ներկայումս համարվում է նաև նոր սերնդին դաստիարակող գործոն: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավականին մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, յուրաքանչյուրիս պարտքն է հետևել, թե ինչպիսի մարդկային մոդելներ ենք մենք առաջարկում հանրությանն ու աճող սերնդին:

Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, իսկ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ:

Հաշվի առնելով վերոնշյալը` «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր վերը նշված և բոլոր մնացած հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ, իսկ առկայության դեպքում դատապարտել  բռնությունը ոչ միայն բարոյական այլ նաև օրենքի ուժով` նպաստելով կին-տղամարդ առողջ հարաբերությունների մոդելի ներկայացմանը:

Հարգանքներով`

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Մեկնաբանություններ (1)

Արսեն
Ուրեմն սերալի ցածր մակարդակը հեչ, դերակատարների անտաղանդ խաղը հեչ, սյուժեի, բեմական խոսքի բացակայությունը հեչ, անգրագետ խոսքը հեչ, կանանց բռնությունը մենակ տեսաք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter