
Գրանցվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք. մահացել է 8 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 139-ով՝ ընդհանուր կազմելով 42 616: Նախօրեին կատարվել է 1494 թեստավորում (ընդհանուր՝ 193 693): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Մահացել է 8 մարդ: Մահացածները եղել են 62 (կին), 64 (կին), 59 (կին), 87 (տղամարդ), 92 (տղամարդ), 90 (կին), 62 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 850 է:
Առողջացել է ևս 214 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 35 907-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 254 է:
Մեկնաբանել