HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գործադուլի դուրս եկած լրագրողների փոխարեն կաշխատեն ռուս լրագրողները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուս է հրավիրել ռուս լրագրողների, որոնք կաշխատեն Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Վերջինս միավորում է Բելառուսի պետական հեռուստա և ռադիոընկերությունները։

Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է «Ձերժինսկի» գյուղատնտեսական կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա պատմել է, որ ռուս լրագրողները ժամանել են այն բանից հետո, երբ պետական հեռուստաընկերությունների որոշ աշխատակիցներ «դուրս են թռել փողոց և սկսել մասնակցել բողոքի ցույցերին»։ «Ես խնդրել եմ ռուսներին. համենայն դեպս մեզ տվեք երկու-երեք խումբ լրագրողներ։ Նրանք առաջատար հեռուստաընկերություններից մեկի վեց կամ ինը աշխատակիցներ են»,- նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքերով՝ ռուս լրագրողների ժամանումից առաջ, բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ որոշել են շարունակել աշխատանքը Բելառուսի հեռուստառադիոընկերությունում։ Լուկաշենկոն հավելել է, որ ռուս լրագրողները Բելառուսում իրենց աշխատանքի համար չեն վճարվում։ «Մենք ռուսներին ընդհանրապես չենք վճարում։ Լսեք, միթե ես վեց կամ ինը մարդու համար Ռուսաստանում չեմ գտնի ընկերներ, որոնք կաջակցեն այդ մարդկանց»,- նշել է նա։

Օգոստոսի 19-ին «Tut.by»-ը հայտնել էր, որ, Բելառուսի հեռուստառադիոընկերության աշխատակիցների տվյալներով, հեռուստաընկերությունում աշխատանքի են անցել ռուս լրագրողներ։ Գործադուլի մասնակիցներից մեկը նշել է, որ ռուսներին առաջարկել են հինգ հազար բելառուսական ռուբլի աշխատավարձ (մոտ 1970 ԱՄՆ դոլար), ինչը 3-5 անգամ գերազանցում է բելառուսցի լրագրողների աշխատավարձը։

«Наша Нива» պարբերականն էլ կարծում է, որ Բելառուսում սկսել են աշխատել «Russia Today» հեռուստաընկերության աշխատակիցները։ Հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ի պատասխան հայտարարել է, որ իրենց որևէ աշխատակից բելառուսական որևէ հեռուստաընկերությունում չի աշխատում, սակայն պատրաստ են անցնել այդ աշխատանքին, «եթե հարգալից խնդրեն»։

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքում սկսված բողոքի ցույցերի ֆոնին բելառուսական պետական հեռուստաընկերություններից հեռացել են մի շարք լրագրողներ և հաղորդավարներ։ Այսպես, «Беларусь 1» հեռուստաընկերությունից իր հեռանալու մասին հայտարարել է նաև հայտնի հաղորդավար Եվգենի Պերլինը, որ վարում էր երեկոյան շոու։

Լուսանկարը՝ president.gov.by-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter