HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են համերգների ժամանակ կորոնավիրուսի տարածումը

Օգոստոսի 22-ին Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում տեղի են ունեցել փոփ երգիչ Թիմ Բենձկոյի երեք թեստային համերգները։ Այսպես են Հալլե Վիտենբերգի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել, թե ինչպես է տարածվում կորոնավիրուսը։ Բոլոր հանդիսականները նախապես հանձնել էին կորոնավիրուսի թեստ, իսկ համերգի ժամանակ եղել են դիմակներով։

«WDR» մեդիաընկերությունը հայտնում է, որ համերգներին մասնակցել է ավելի քան 1 400 մարդ։ Համերգներից յուրաքանչյուրի համար սահմանված են եղել տարբեր պայմաններ։ Այսպես, դրանցից մեկի ժամանակ հանդիսատեսը պահպանել է սոցիալական հեռավորություն, իսկ մյուսի ժամանակ՝ ոչ։ Հանդիսատեսի վրա եղել են հատուկ սենսորային սարքեր, որի օգնությամբ գիտնականները հետևել են նրանց տեղաշարժը։

Գիտափորձի մասնակիցներին նաև հատկացվել է ֆլուորեսցենտային ախտահանիշ միջոցներ, որի օգնությամբ գիտնականները կկարողանան հասկանալ, թե մարմնի որ մասերին են առավել հաճախ հպվում հանդիսականները։ Գիտնականները նաև ուսումնասիրում են, թե միևնույն ժամանակ ինչպես են օդում տարածվում մասնիկները, որոնք փոխանցում են վիրուսը։

Այս տվյալների հիման վրա նրանք ցանկանում են ստեղծել մաթեմատիկական մոդել, որի օգնությամբ հնարավոր կլինի գնահատել փակ տարածքներում իրականացվող զանգվածային միջոցառումների ժամանակ կորոնավիրուսով վարակման ռիսկերը։ Արդյունքները պատրաստ կլինեն աշնանը։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter