
Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով. նա ծանր վիճակում է
«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի խորհրդարանի անդամ և երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ լուրը հաստատել է նրա մամուլի խոսնակ Մարինա Սորոկան։
«Այո, ցավոք այդ լուրը ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլիա Վլադիմիրովնայի մոտ առկա է COVID-19։ Նրա առողջական վիճակը ծանր է, ջերմությունը հասնում է մինչև 39 աստիճանի։ Նա պայքարում է։»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սորոկան։
Ավելի վաղ, «РБК-Украина»-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև քաղաքական գործչի դստեր՝ Եվգենիա Տիմոշենկոյի և նրա ամուսնու՝ Արթուր Չեչետկինի մոտ։
Վերջին տվյալներով Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի 104 958 դեպք (+1987 դեպք վերջին մեկ օրվա ընթացքում)։ 52 235-ը ապաքինվել են, իսկ 2271 պացիենտ մահացել է։ Օգոստոսի 23-ին Ուկրաինան կորոնավիրուսի ցուցանիշներով դարձել է յոթերորդ երկիրը Եվրոպայում։
Լուսանկարը՝ ВО Батькивщина-ի
Մեկնաբանել