
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք և 58 առողջացած։ Մահացել է 2 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 256 է:
Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում:
Մեկնաբանել