HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնձորուտ այցելելն ավելի հեշտ է դարձել․ Հայաստանում զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղեկացնում է, որ Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային տեղեկատվական ցուցանակների։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և «Վորլդ Վիժն» Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման։

Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում։

Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցել է «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ: Համագործակցությունն, անխոս, ստացված է։ «Վելո Քլաբ» ՀԿ-ն խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter