HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիները փակել են «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը

Այսօր՝ ժամը 12։00-ի սահմաններում, շուրջ 100 թեղուտցիներ հավաքվել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջին անցակետի մոտ։ Նրանք պահանջում էին կա՛մ վերադարձնել իրենց հողերը, կա՛մ աշխատատեղ ապահովել, որպեսզի իրենք էլ կարողանան աշխատել Թեղուտի հանքը շահագործող ընկերությունում։  

Շուրջ 2 ժամ առաջ նրանք փակեցին «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են նաև շրջակա միջավայրն աղտոտելու, իրենց տնտեսությանը վնասներ հասցնելու համար Թեղուտի և Շնողի թոշակառուներին վճարել 40 հազար դրամ նպաստ, ինչպես, օրինակ, վճարում են Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարի հարակից համայնքի բնակիչներին։ 

Գյուղացիները դեռևս հավաքված են նույն տեղում։ Նրանց մոտ է նաև Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանը նույնպես տեղում է, նա հորդորում է գյուղացիներին բացել ճանապարհը՝ ասելով, որ ընկերությունում դեռևս ազատ աշխատատեղեր չկան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter