HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Մեկ օրվա տվյալով՝ առողջացած է համարվում 426 մարդ։

Մահացողներից երկուսը կին են՝  61 և 67 տարեկան, երկուսը՝ տղամարդ՝ 65 եւ 70 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ մինչ օրս գրանցվել է հիվանդության 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում, իսկ երեկ 1299 թեստ է արվել:

Նախորդ օրն արձանագրված մահվան եւս 4 դեպք կա, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter