
Ռայնիսի փողոցում փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի. 21 հոգի տարհանվել է
Օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածի (արական սեռի, մոտ 50 տարեկան) առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր:
Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Մեկնաբանել