HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 131-ով՝ ընդհանուր կազմելով 43 067: Նախօրեին կատարվել է 1696 թեստավորում (ընդհանուր՝ 198 569): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 3 մարդ: Մահացածները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 861 է:

Առողջացել է ևս 251 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 36 726-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 քաղաքացի:

Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 264 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter