HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Covid-19-ի պայմաններում դպրոցներում դասերի անցկացման գործընթացի վերաբերյալ

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց  Covid-19-ի պայմաններում դպրոցներում դասերի անցկացման գործընթացը։ Նշեց, որ դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, միայն առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 14-ից։ Ըստ ԿԳՄՍՆ-ի կողմից մշակված ուղեցույցի դպրոցներում լինելու է պատասխանատու, որը վերահսկելու է  իրականացվող գործողությունները, ի պաշտոնե դպրոցի տնօրենն է։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, որ մինչեւ դասերի մեկնարկը դպրոցներում պետք է համապատասխան ախտահանում անցկացվի։ Նախարարությունը նախապես հավաքագրել է դպրոցի խնայողությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որի հիմնական աղբյուրները նախորդ ուստարվա երկրորդ կիսամյակում ձեւավորված խնայողություններն են։ Կտրամադրվեն նաեւ հավելյալ միջոցներ պետության կողմից։

Դպրոցներում պետք է օգտագործվի հնարավոր բոլոր մուտքերը, եւ դասարանների համար այդ մուտքերն առանձնացվեն։ Փոխնախարարի պնդմամբ՝ սա հնարավորություն կտա հնարավորինս կրճատել դպրոցում գտնվողների շփումը. «Նույն նպատակի համար է նաեւ դպրոցների ներսում սովորողների եւ աշխատակիցների շարժը կարգավորող կանոնները, որոնք վերաբերում են նրան, որ կարգավորվի անկանոն շփումը, որը կլինի վարակի տարածման հավելյալ ռիսկ», - նշեց Անդրեասյանը։

Սոցիալական հեռավորություն պահպանելու համար տեղեկացրեց, որ մինչեւ 20 աշակերտ ունեցող դասարանների դեպքում ուղղակի պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները, իսկ 20 –ից ավելիի դեպքում դասարանները պետք է կիսվեն եւ դասապրոցեսն իրականացվի հերթականությամբ՝ շաբաթական երեք օրով։

Երկու հերթով աշխատելու դեպքում դպրոցը պետք է ապահովի ֆինանսավորում։

Եթե դպրոցներում հայտնաբերվեն վարակի դեպքեր, ապա 10% եւ ավելիի դեպքում  հետագա գործունեության հարցը կդրվի եւ որոշ ժամանակով դպրոցը չի գործի։ Իսկ մնացած դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ։

Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսված է անցկացնել կենտրոնացված հեռավար ուսուցում, այն դեպքում, երբ նրանց առկա ուսուցումը ցուցված չի լինի, սա պետք է լինի ծնողի դիմումից հետո, որը պետք է ամրապնդվի բժշկի ցուցումով. «Մենք այս բեռն ուսուցիչների ուսերին չենք թողնելու, փորձելու ենք կենտրոնացված իրականացնել այս երեխաների ուսուցման գործընթացը։ Գնահատման իրավասությունը թողնելով դպրոցներին», - նշեց փոխնախարարը։

Իսկ ռիսկի խմբի ուսուցիչների վերաբերյալ նշեց, որ առաջարկվել է դպրոց հաճախել պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը, մյուս տարբերակը հեռավար կրթության անցկացումն է, իսկ եթե նախորդ դեպքերը չեն կարող իրականացվել, ապա այս ուսուցիչները կփոխարինվեն։

Դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ սա կատարվում է համապատասխան Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների, եւ այս պահին քննարկվում է ոչ միայն ցածր դասարաններում դիմակ չկրելու հարցը, այլեւ այն համայնքերում որտեղ որեւէ դեպք գրանցված չէ հնարավոր է եւս դպրոցներում դիմակ չկրել։ Այս մասին նախարարությունը լրացուցիչ կտեղակացնի։

Անդրեասյանը հավելեց նաեւ, որ դպրոցում տեսչական մարմնի կողմից պարբերաբար իրականացվելու է ստուգայցեր, որի նպատակը հայտնաբերված խախտումների համար ոչ թե տուգանելն է, այլեւ օգնելը եւ աջակցելը դպրոցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter