HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը գտնում է, որ Գագիկ Խաչատրյանի քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինասների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ Գևորգ Սարգսյանը պնդում է, որ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է թողնվի անփոփոխ։ Երևանի ընդհանուր իրավության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի շարունակվում է Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը:

Նշեբք, որ վաղը՝ օգոստոսի 27-ին, լրանում է Խաչատրյանին նախնական կալանքի տակ պահելու առավելագույն 1 տարի ժամկետը, և եթե դատարանը մինչ այդ խափանման միջոցի վերաբերյալ որոշում չկայացնի, ապա Խաչատրյանը պետք է ազատ արձակվի:

Դատախազ Գևորգ Սարգսյանը նիստի ընթացքում դիրքորոշում հայտնեց, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև խոչընդոտել գործի քննությանը:

Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելու հանգամանքով պայմանավորված՝ էականորեն բարձրացել է Գագիկ Խաչատրյանի՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական պատասխանատվությունից՝ ենթադրյալ պատիժ կրելուց խուսափելու հավանականությունը:

Ըստ դատախազի՝ Գագիկ Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է, քանի որ նրա երկու որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն արդեն իսկ թաքնվում են քննությունից և գտնվում հետախուզման մեջ:

Խաչատրյանն, ըստ դատախազության, ազատության մեջ մնալու դեպքում իր ունեցած կապերն ու ֆինանսական ռեսուրսները կարող է օգտագործել՝ գործի քննությանը խոչընդոտելու, մասնավորապես՝ գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու համար, ըստ այդմ՝ դատավարության մասնակիցների նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալու ռիսկը մեծանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս անհրաժեշտ է այդ անձանց հարցաքննել դատարանում:

Գևորգ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ ՊԵԿ-ում և Ֆինանսների նախարարությունում բարձր պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքով պայմանավորված՝ Գագիկ Խաչատրյանը բարձր հեղինակություն և ազդեցություն ունի ինչպես նախկին ծառայակիցների, այնպես էլ այլ անձանց շրջանում: Այդ հանգամանքները նույնպես բարձրացնում են անօրինական ազդեցություն գործադրոլու միջոցով գործի քննությունը խոչընդոտոլու հավանականությունը:

Նկատի ունենալով վերը նշված հանգամանքները՝ դատախազը միջնորդեց անփոփոխ թողնել Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումը:

Նիստը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter