HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան փակում է սահմանները, իսկ Ֆրանսիայում սպասում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Ուկրաինայի կառավարությունը որոշել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 28-ը կորոնավիրուսի բռնկման պատճառով փակել երկրի սահմանները։ Մուտքի թույլտվություն կտրվի միայն որոշ կատեգորիաների արտասահմանցիների։ Ինչպես նշել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, մուտքի արգելքը չի տարածվի այն արտասահմանցիների վրա, որոնք ունեն Ուկրաինայում կացության թույլտվություն, ինչպես նաև այն արտասահմանցիների, որոնք անցնում են տրանզիտով և ունեն փաստաթուղթը, որը վկայում է, որ տվյալ անձը երկու օրվա ընթացքում լքելու է երկիրը։

Սահմանափակումները չեն տարածվում նաև ուկրաինական բուհերի ուսանողների վրա, ինչպես նաև միջազգային առաքելությունների ներկայացուցիչների և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հրավիրվող անձանց վրա։ Ազգային պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ արգելքը չի տարածվի նաև Բելառուսի քաղաքացիների վրա։ Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի քաղաքացիների համար կհեշտացվի մուտքը Ուկրաինա։ «Ինչպես մենք կարող ենք արգելել բելառուսների մուտքը, մանավանդ նման լարված ներքաղաքական իրավիճակի պարագայում»,- օգոստոսի 25-ին հայտարարել էր Զելենսկին։

Ֆրանսիայի իշխանություններն էլ մտահոգ են, որ նոյեմբերին երկրում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդ մասին տեղական լրատվամիջոցներին հայտարարել է կառավարության խորհրդական Ժան Ֆրանսուա Դելֆրեասին։ Ավելի վաղ, կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացվել էին սահմանափակումները Մարսելում։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ բարերը և ռեստորանները ավելի վաղ կփակվեն։ Իսկ արդեն օգոստոսի 26-30-ը հայտարարվել է դիմակների պարտադիր կրման օր։

Գազայի հատվածի խոշորագույն հիվանդանոցում էլ հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ, ինչի արդյունքում վերջինս փակվել է։ Օգոստոսի 24-ի երեկոյան Գազայի ողջ տարածքում հայտարարվել է կարանտին։ Վարակման դեպքերը խիստ մտահոգիչ են մասնագետների համար, քանի որ այնտեղ առողջապահական համակարգը զարգացած չէ։

Մինչ հիվանդանոցի բժիշկները թեստավորվել են, ոստիկանությունը շրջափակել է հիվանդանոցի շենքը։ Հայտնաբերված դեպքերը խուճապ են առաջացրել տեղացիների շրջանում։ Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ հնարավոր չէ գծել վարակման քարտեզը։

Փախստականների ճամբարում գտնվող ընտանիքի հինգ անդամների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, Գազայի հատվածում հայտարարվել է պարետային ժամ։ Մինչ այդ, տարածքի համեմատաբար մեկուսացման և խիստ կարանտինային ռեժիմի պայմաններում, վիրուսը չէր տարածվել։ Բժիշկները հայտարարել են, որ Գազայում կորոնավիրուսից մահացել է 61-ամյա մի տղամարդ։

                                                                        Լուսանկարը՝ Reuters/Gleb Garanich

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter