Կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 3 մարդ
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 203 նոր դեպք, մահացել է 3 մարդ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բոլոր մահացողները կանայք են՝ 75, 98 եւ 80 տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօրվա տվյալներով՝ առողջացածների թիվը 262 է։
Ընդհանուր առմամբ մինչ օրս Հայաստանում արձանագրվել է հիվանդության 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում, իսկ երեկ՝ 1938:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել