Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում կշնորհվի
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։
«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,– գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբսուք իր էջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել