HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան ցանկանում է մինչև 2021 թվականն արգելել զանգվածային միջոցառումները

Գերմանիայի կառավարությունը և դաշնային հողերի իշխանությունները, կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ցանկանում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել զանգվածային միջոցառումների անցկացումը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով կանցլեր Անգելա Մերկելի դաշնային հողերի ղեկավարների հետ ունեցած միացյալ խորհրդակցությանը։

Զանգվածային միջոցառումների ներքո հասկացվում են ժողովրդական զբոսանքները, սպորտային մրցումներում հանդիսատեսի առկայությունը, խոշոր համերգները, փողոցային, գյուղական և քաղաքային տոները: Փակ տարածքներում մասնավոր երեկույթների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 25-ը, իսկ ոչ մասնավոր տարածքներում՝ 50-ը։

Ինչպես նշվում է խորհրդակցության արձանագրության մեջ, զանգվածային միջոցառումների մասին հնարավոր է բացառություններ արվեն այն շրջանների համար, որտեղ կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերի թիվը վերջին 7 օրվա ընթացքում չի գերազանցում 15-ը։ Սակայն զուգահեռ զանգվածային միջոցառումների կազմակերպիչները պետք է վստահ լինեն, որ հանդիսատեսը կարող է լինել կամ տվյալ շրջանից կամ հարակից այն շրջաններից, որտեղ նույնպես ցածր են կորոնավիրուսի ցուցանիշները։

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1507 նոր դեպք։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր այդ թիվը հասել է մոտ 238 000-ի։ Գերմանիայում կորոնավիրուսից մահացել է 9285 պացիենտ, որոնցից հինգը վերջին մեկ օրվա ընթացքում։

Լուսանկարը՝ «dpa» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter