
Կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք է հաստատվել, մահացել է 5 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք, ընդհանուր՝ 43451 դեպք, որոնցից 37264-ն` առողջացած, 869-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5052 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 202253 թեստավորում: Օգոստոսի 27-ին կատարվել է 1746 թեստավորում:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 53, 55, 65, 72 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել