
Փոփոխվել է սննդային հավելումների փորձաքննության մեթոդների ցանկը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ»-ի վերաբերյալ ՄՄ ՏԿ 029/2012 փորձաքննության մեթոդների ցանկը, որոնք անհրաժեշտ են կանոնակարգի լիարժեք կիրառման և դրանով կարգավորվող ապրանքների համապատասխանության գնահատման համար։
Սննդային հավելումները տեխնոլոգիական նպատակներով սննդամթերքին ավելացված նյութեր են դրանց արտադրության, փաթեթավորման, փոխադրման կամ պահեստավորման փուլերում ցանկալի «հատկություններ» տալու նպատակով.
oրինակ` որոշակի բույր (բուրավետիչներ), գույն (ներկանյութեր), համ տալու կամ պահպանման երկար ժամկետ ապահովելու (կոնսերվանտներ) համար։
Մասնավորապես, ստանդարտների ցանկը լրացվել է հավաստագրված չափման ընթացակարգով՝ չափումների կատարման 6028-2018 մեթոդիկայով (ՉԿՄ), այն է՝ «ծծմբաթթվի (SO2) զանգվածային կոնցենտրացիայի որոշում ժելատինում»։
Բացի այդ, փոփոխվել են տեխնիկական կանոնակարգի ստանդատների ցանկում արդեն իսկ ներառված երկու չափման մեթոդիկաների կիրառման ժամկետները։ Օրինակ, ՉԿՄ 806-98-ը, որով սննդային արտադրանքներում որոշվում է սորբինաթթվի և բենզոաթթվի կոնցենտրացիան՝ բարձրորակ հեղուկ քրոմատոգրաֆիայի միջոցով։ Կամ ՉԿՄ 3239-2009-ը, որով որոշվում է Բ-կարոտինը մասնագիտացված պարենային ապրանքների մեջ:
Վերընշված մեթոդիկաները կկիրառվեն մինչև համապատասխան միջպետական ստանդարտները կներառվեն սննդային հավելումների վերաբերյալ ՄՄ ՏԿ 029/2012 տեխնիկական կանոնակարգի փորձաքննության ստանդարտների ցանկում։
գլխավոր լուսանկարը՝ depositphotos.com-ի
Մեկնաբանել