HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայի բոլոր ուսուցիչները կորոնավիրուսի թեստ են հանձնել

Մոսկվայի կրթական համակարգի բոլոր աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։ «Մոսկվայում, մինչ ուսումնական տարվա սկիզբը, թեստավորվել են կրթական համակարգի բոլոր աշխատակիցները։ Ավելի քան 180 հազար մարդ հանձնել է ՊՇՌ թեստ։ Թեստավորված անձանց 3 %-ի, այսինքն մոտ 5500 մարդու թեստերի պատասխանը եղել է դրական։ Նրանք բոլոր կլինեն բժիշկների հսկողության տակ և չեն ներկայանա աշխատանքի»,- նշել է Ռակովան։

Մոսկվայի փոխքաղաքապետը նաև պատմել է համավարակի պայմաններում դպրոցական աշխատանքի կազմակերպման մասին։ Բոլոր ուսումնական հաստատություններում պարբերաբար կիրականացվի ամբողջական մաքրություն և ախտահանում։ Դպրոցում առկա օդը կախտահանվի փակ բակտերիցիդ լամպերի միջոցով։ Մուտքի մոտ կչափվեն բոլոր աշակերտների ջերմությունը։ Բացի այդ, յուրաքանչյուր դպրոցում ստեղծվել է նաև անհատական պաշտպանիչ միջոցների պաշար։

Ուսուցիչներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, սակայն նոր դասանյութի մատուցման ժամանակ, դրանք կթույլատրվի հանել։ Մանկավարժական մյուս անձնակազմը պարտադիր կկրի դիմակներ։ Դպրոցներում դասապրոցեսը չի սկսվի միևնույն ժամին, այլ հատուկ դասաբաշխման և դասացուցակի միջոցով։ Բացի այդ, չեղարկվել են ընդհանուր դասամիջոցները, դասարանները դասերը կսկսեն և կավարտեն առանձին դասացուցակով։

Ռուսաստանի կրթության նախարարության հանրակրթության պետական քաղաքականության և կառավարման դեպարտամենտի ղեկավար Եվգենի Սեմչենկոն հայտարարել է, որ իշխանությունները բոլոր ուսուցիչներից չեն պահանջի պարտադիր պատվաստվել հակակորոնավիրուսային պատվաստանյութով։ Պաշտոնյան նշել է, որ պատվաստումը յուրաքանչյուր անհատի որոշելիքն է։

Լուսանկարը՝ Mikhail Metzel / TASS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter