HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում բռնկված հրդեհի հետևանքով տուժածները տեղափոխվել են Երեւան

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների առողջական վիճակին.

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

Բոլորը արական սեռի են:

33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 % այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35 %:

32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20 % այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90 %:

46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 % այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50 %:

24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10 % այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30 %», - նշված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter