
Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստվել Ազգերի լիգայի խաղարկությանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ ազգային ընտրանին այսօր առավոտյան սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին եւ 8-ին Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումներին, որոնցով մեր թիմը կմեկնարկի Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարակությունում:
Հիշեցնենք, որ ամսի 5-ին մեր թիմը Սկոպիեում կհյուրընկալվի Հս. Մակեդոնիային, խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին: Ամսի 8-ին Խոակին Կապառոսի սաները Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունեն էստոնացիներին: Հանդիպումը կսկսվի 20:00-ին:
Ֆեդերացիան հայտնել է, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսված մարզական հավաքին միացել են Կապառոսի կողմից հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները։ Հավաքը մեկնարկել է ֆուտբոլիստների թեստավորումով:
Երեկոյան էլ Կապառոսի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին մարզումը, որին մասնակցել են բոլոր հրավիրվածները: Խաղային վարժություններից հետո հավաքականն անցկացրել է երկկողմանի խաղ՝ ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը: Վաղն ազգային ընտրանին կանցկացնի եւս երկու մարզում:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել