HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պռոշյան կոնյակի գործարանում» պայթյունից տուժած 4 քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

«Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիրի մարզի մասնաճյուղում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,- գրել է նախարարության խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիրի մարզի մասնաճյուղում տեղի ունեցած ուժգին պայթյունից և բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ մահացել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter