HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է մոտ 184 հազարի։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը հայտնել է, որ միայն վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը կազմել է 32 087, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 428։ ԱՄՆ-ն նախկինի պես գլխավորում է կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրների ցանկը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այս տարվա նոյեմբերին կմասնակցի նախագահական ընտրություններին, հաճախ քննադատում են կորոնավիրուսի համավարակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար։ Երկար ժամանակ նա հերքում էր պաշտպանիչ դիմակների օգտակարությունը՝ վիրուսի տարածման դեմ գործընթացում և ստիպում նահանգապետերին չեղարկել համաճարակաբանական սահմանափակումները՝ հիմնվելով տնտեսության վրա ճգնաժամի բացասական ազդեցության վրա։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով գործազուրկ է դարձել գրեթե 22 միլիոն մարդ։ Թրամփը պահանջում է նաև վերաբացել ուսումնական հաստատությունները։

Միևնույն ժամանակ Նյու Յորքի քաղաքային իշխանությունները որոշել են սեպտեմբերի 11-ից մինչև սեպտեմբերի 21-ը հետաձգել ուսումնական տարվա սկիզբը։ Նյու Յորքում կկիրառվի դպրոցական կրթության խառը համակարգ, որը ենթադրում է առցանց և ոչ առցանց տարբերակների համադրում։ Լոս Անջելեսում և Չիկագոյում ուսումնական տարին կսկսվի առցանց։

Վերջին տվյալներով աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 075 369 դեպք, 864 112 մարդ մահացել է, իսկ 18 318 945 պացիենտ էլ ապաքինվել է։

Լուսանկարը՝ Adrees Latif/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter