
Կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 3 մարդ
Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, ընդհանուր՝ 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով:
Նախորդ օրվա ընթացքում մահացել է 3 մարդ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացողներից երկուսը կին են՝ 70 տարեկան, մեկը՝ 58-ամյա տղամարդ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսօրվա տվյալներով՝ կա 224 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում, որից 1892-ը՝ երեկ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել