HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը 556 մլն դրամ կհատկացնի մի շարք մարզիկների խրախուսման համար

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով առաջարկվում է յուրաքանչյուր ամիս սպորտային նպաստ տրամադրել գործող մարզիկներին, հավաքականների մարզիչներին ու բժիշկներին և բարելավել նրանց սոցիալական վիճակը, և դրանով իսկ աջակցել նաև մարզաձևերի զարգացմանը, նպաստել հանրապետության հավաքականներին ավելի ակտիվ հանդես գալու միջազգային մրցումներում ու մրցաշարերում, օժանդակել նվաճումներին:

«Ներկայումս Հայաստանում օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչը արվում էր ոչ պետական այլ աղբյուրից, սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է, և ծանր կացության մեջ են հայտնվել մեր մարզիկները և մարզիչները»,- այս մասին կառավարության սեպտեմբերի 3-ի նիստին հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ներկայումս 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ:

Մարզիկների հետ աշխատում են օլիմպիական մարզաձևերի մեծահասակների հավաքական թիմերի  մեկ գլխավոր և երկու մարզիչները և բժիշկները և/կամ մերսողները:

Ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից, և շարունակել, մինչև օլիմպիական խաղերի ավարտը:

Բյուջեով կհատկացվի 556 մլն դրամ մեկ տարվա համար։ Այս տարի կհատկացվի 232 մլն դրամ։

Ընդ որում, 2021 թվականի բյուջետային հայտում կնախատեսվի գումար միջցառումն ավարտին հասցնելու համար՝ նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և արդյոք ֆինանսավորումը հետագայում էլ լինելու է պետական բյուջեի միջոցներով։

Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում օլիմպիական խաղեր են,  պետությունը ստանձնել է այս հանձնառությունը, օլիմպիական խաղերից հետո հաջորդ տարվա ընթացքում կքննարկվեն այլ հնարավորություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter