HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սաղսարա»-ի հինգերորդ կանգառը՝ արտակարգ դրության պայմաններում (ֆիլմ 5)

«Սաղսարա» ստեղծագործական, հետազոտական-երաժշտական թիմը ներկայացնում է հինգերորդ՝ «Արտակարգ Սաղսարա» ֆիլմը, որի նկարահանման աշխատանքները սկսվել էին 2020-ի հունիսի վերջին՝ արտակարգ դրության պայմաններում։

Ըստ նախնական որոշման «Սաղսարա»-ն պիտի հետազոտեր Տավուշի մարզը՝ ընտրելով այն գյուղը, որտեղ ընթանալու էին հինգերորդ էպիզոդի աշխատանքները, սակայն, արտակարգ դրությունը, հակահամաճարակային նորմերի պահպանման ընթացակարգերը եւ առաջացած այլ խոչընդոտներ սաղսարեցիներին ուղղեցին դեպի Լոռու մարզ, որտեղ արդեն աշխատանքներ իրականացվել էին։ Արդյունքում հինգերորդ ֆիլմի համար ընտրվեցին Լոռու եւ Շիրակի մարզի 4 գյուղեր՝ Վարդաբլուր, Շիրակամուտ, Վարդաքար, Լեռնակերտ։ Հիմնական աշխատանքներն ընթացել են Վարդաբլուր գյուղում, որտեղ եւ մեկուսացել էր Սաղսարա թիմի նկարահանող խումբը։

Հետքն անդրադարձել է «Արտակարգ Սաղսարա»-ի նկարահանման աշխատանքների ընթացքին եւ դժվարություններինսաղսարեցիները պատմել են, թե ինչով է տարբերվում հինգերորդ էպիզոդը, որը պայմանականորեն անվանել են «արտակարգ»։

Մինչ այս, Սաղսարա հետազոտական թիմը շրջել է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում՝ արդյունքում ներկայացնելով «Սաղսարա-Լեռնապատ», «Սաղսարա-Ոսկեհասկ», «Սաղսարա-Ներքին Բազմաբերդ», «Սաղսարա-Ծովինար» ֆիլմերը, որոնք ներկայացնում են համապատասխան գյուղերի պատմական, մշակութային արժեքները, գյուղացու կենցաղն ու առօրյան, ժողովրդական երգի պահպանված նմուշներն ու վերջիններիս կատարողներին։

«Սաղսարա» թիմի հաջորդ կանգառի մանրամասները դեռեւս քննարկման փուլում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter