HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով քննարկում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է քննարկում՝ «Կրթության նոր չափորոշիչները» թեմայով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Քննարկմանը թեմայի վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը: Վերջինս ներկայացրել է կրթության նոր չափորոշիչների աշխատանքային փաթեթը՝ նշելով, որ առաջարկվող չափորոշիչների հիմքում ազգային ռազմավարական ծրագիրն է: «Չեմ փաստի, որ ծրագիրը և չափորոշիչը բացարձակ համաձայնեցված են միմիյանց. իհարկե, կան խոտաններ, ինչը նորմալ է, քանի որ մենք չենք կարող բոլոր խնդիրները ամբողջական տեսնել և հավաքագրել»,- նշել է Սոֆիա Հովսեփյանը:

Ներկաները հանդես են եկել ելույթներով, առաջադրել չափորոշիչներին և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին վերաբերող հարցեր և ներկայացրել առաջարկություններ:

Քննարկմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների նման ձևաչափով հանդիպումները, ինչը թույլ կտա հետագայում ընդունել ավելի համընդգրկուն որոշումներ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունները, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պատասխանատուներ և Ստեփանակերտի դպրոցների ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter