
Միջոցառում՝ «Խաչակիրների» հրամանատար Կարո Քահքեճյանի հիշատակին
Մարտի 24-ին՝ ժամը 12.00-ին, Եռաբլուր պանթեոնում կանցկացվի «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր հրամանատար, սփյուռքահայ ազատամարտիկ Կարո Հայկի Քահքեճյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառում, որը կշարունակվի Արշակունյանց 20 հասցեում'Թելմանի անվ. հ. 13 դպրոցի դահլիճում:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն վավերագրական կադրեր: Միջոցառումը կավարտվի դպրոցի հարակից ծառուղին Կարո Քահքեճյանի անվամբ անվանակոչելու արարողությամբ:
Կարոն զոհվել է 1993-ի հունիսին Արցախի Մարտակերտի շրջանը ազատագրելիս:
«Խաչակիրներ» ջոկատը հրավիրում է մասնակցելու զոհված ազատամարտիկի հիշատակին նվիրված միջոցառումներին: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (099) 95 85 00 հեռախոսահամարով (Հարություն):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել