
Կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք, ընդհանուր՝ 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ։
Կատարվել է 1864 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել