HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կփոփոխվեն խաղալիքների անվտանգությանը ներկայացվող մի շարք պահանջներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել «Խաղալիքների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 008/2011 տեխնիկական կանոնակարգում մի շարք փոփոխություններ իրականացնելու նախագիծը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել տեխնիկական կանոնակագի որոշ պահանջներ՝ հիմնվելով դրանց կիրառման նախկին փորձի վրա։ Մասնավորապես, փոփոխվելու են տեխնիկական կանոնակարգի որոշ հասկացություններ, նոր պահանջներ են մտցվելու խաղալիքների տարբեր տեսակների, ինչպես օրինակ, քիմիական որոշ խաղալիքների կամ նմանատիպ բաղդրատարրերից կազմված խաղալիքների հավաքածուների նկատմամբ։ 

Փոփոխվելու են նաև խաղալիքներում մագնիսական հոսքի ցուցանիշների, էլեկտրամագնիսական, էլեկտրաստատիկ դաշտերի ինտենսիվության մակարդակի և թունավորության ինդեքսի վերաբերյալ պահանջները։

Գործող տեխնիկական կանոնակարգում, օրինակ, թունավորման ինդեքսը ջրային միջավայրում պետք է լինի 70-ից 120%, օդում `80-ից 120%:

Բացի թունավորման ինդեքսից, «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, խաղալիքները չպետք է ունենան նաև մաշկի վրա տեղային գրգռիչ ազդեցություն։

Սահմանաված են նաև երաժշտական խաղալիքներում ձայնային առավելագույն թույլատրելի բարձրությունները՝ ըստ երեխաների տարիքի և կիրառման տարածքի (>60 ԴԲ, >70ԴԲ, >75ԴԲ, >80ԴԲ, > 90ԴԲ )

Ինչպես շուկայում իրացվող այլ ապրանքներ, խաղալիքները պետք է ունենան (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը և լինեն մակնշված։

Մակնշումը պետք է լինի հավաստի, դյուրընթեռնելի, հստակ և ստուգվող։ Այն պետք է փակցնի կա’մ արտադրողը, կա’մ արտադրողի ներկայացուցիչը, կա’մ ներկրողը։

Խաղալիքների մակնշման մեջ պետք է ներառված լինի հետևյալ տեղեկությունը՝

  • Խաղալիքի անվանումը
  • Երկրի անվանումը, որտեղ արտադրվել է խաղալիքը
  • Արտադրողի (կամ արտադրողի լիազորված անձի), ներմուծողի անունը և գտնվելու վայրը, տեղեկություններ նրանց հետ կապ հաստատելու համար
  • Արտադրողի ապրանքային նշանը (եթե առկա է)
  • Երեխայի նվազագույն տարիքը, որի համար նախատեսված է խաղալիքը
  • Խաղալիքի պատրաստման հիմնական հումքը (եթե այն նախատեսված է 3 տարեկանից ցածր երեխաների համար)
  • Ինչպես խնամել խաղալիքը (անհրաժեշտության դեպքում)
  • Արտադրության ամսաթիվը (ամիս, տարի)
  • Խաղալիքի պիտանելիության ժամկետը կամ պահպանման ժամկետը (եթե հաստատված է)
  • Պահպանման պայմանները (անհրաժեշտության դեպքում)

Հայաստանում իրացվող խաղալիքի մակնշումն ու ուղեկցող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն։ 

Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, խաղալիքները, նախքան շուկայում շրջանառության մեջ մտնելը, պետք է բավարարեն ՄՄ ՏԿ 008/2011 տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջները։ Խաղալիքների համապատասխանության գնահատումն իրականացվում է սերտիֆիկացման միջոցով:

Խաղալիքների անվտանգությունը Հայաստանում վերահսկում է Շուկայի անվտանգության տեսչական մարմինը։ 

գլխավոր լուսանկարը՝ tekhnotop.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter