
Գրանցվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք. մահացել է 2 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 199-ով՝ ընդհանուր կազմելով 45 152: Նախօրեին կատարվել է 3518 թեստավորում (ընդհանուր՝ 224 559): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 2 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվն այժմ 905 է:
Առողջացել է ևս 431 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 41 023-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 քաղաքացի:
Նախօրեին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 279 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել