HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Կոլեսնիկովան ձերբակալված է. նա գտնվում է Մինսկի քննչական մեկուսարանում

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալված է և գտնվում է Մինսկի թիվ 1 քննչական մեկուսարանում։ Այդ մասին «Tut.by»-ին հայտնել է Կոլեսնիկովայի հայրը՝ Ալեքսանդր Կոլեսնիկովը։

«Քննչական կոմիտեի հետաքննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Վասիլյուկը զանգահարել է ինձ և ծանուցել, որ նա ձերբակալված է։ Առաջարկեց ինչ-որ բան փոխանցել»,- նշել է Կոլեսնիկովը։

Թե ինչ հիմքով է ձերբակալվել Մարիա Կոլեսնիկովան, պաշտոնապես չի նշվում։ Նրա հայրը ենթադրում է, որ Մարիան հետապնդվում է քրեական այն գործի շրջանակներում, որը Բելառուսում հարուցվել է ընդդիմության համակարգող խորհրդի նկատմամբ։ Քրեական գործը հարուցվել է «Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը միտումնավոր վնաս հասցնելու կոչերի առնչությամբ»։

Բելառուսի դատախազությունը հայտարարել է, որ Համակարգող խորհրդի գործունեությունն ուղղված է երկրում իշխանության նվաճմանը։ Իրենց հերթին խորհրդի անդամները մի քանի անգամ նշել են, որ չեն ձգտում իշխանության, այլ միայն նախագահական ընտրությունների արդյունքների վերանայմանը, որի արդյունքում, ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների, հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի յոթ անդամներից վեցը կա՛մ ձերբակալվել են, կա՛մ ուժով դուրս հանվել երկրից, կամ էլ լքել են երկիրը՝ իշխանությունների ճնշման արդյունքում։ 

Հիշեցնենք, որ Մարիա Կոլեսնիկովան սեպտեմբերի 7-ին առևանգվել էր Մինսկում, իսկ մեկ օր անց ձերբակալվել Ուկրաինայի սահմանին։

Լուսանկարը՝ Tut.by/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter