HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով արգելվել է վեց հոգուց ավելի խմբերի հավաքները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճի պատճառով արգելել են վեց հոգուց ավելի խմբերի հավաքները ինչպես փակ հաստատություններում, այնպես էլ բաց տարածքներում։ Արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 14-ից։

Առաջին անգամ արգելքի խախտման պարագայում նախատեսվում է 100 ֆունտ ստերլինգ տուգանք, իսկ հետագա յուրաքանչյուր խախտման համար՝ 3 200 ֆունտ ստերլինգ։ Նոր կանոնը չի տարածվում ոչ միայն դպրոցների և աշխատավայրերի, այլև հարսանիքների, թաղման արարողությունների և սպորտային իրադարձությունների վրա, որոնք կազմակերպվում են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Բացի այդ, արգելքը չի տարածվում այն մարդկանց հավաքների կամ հանդիպումների վրա, որոնք բնակվում են միասին կամ համարվում են ընտանիքի անդամներ։

«The Daily Mail»-ը նշում է, որ սահմանված արգելքը Եվրոպայի ամենախիստ կանոններից մեկն է։

Մեծ Բրիտանիայում սեպտեմբերից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի ցուցանիշների կտրուկ աճ։ Այսպես, սեպտեմբերի 8-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 461 նոր դեպք։ Օգոստոսին մեկ օրվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 1 522 դեպք։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 353 հազար դեպք, մահացել է 41,5 հազար մարդ։

Լուսանկարը՝ REUTERS/Phil Noble

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter