HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ կատարված 3450 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի, առողջացել՝ 201-ը։ 

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնել է, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:

Այդպիսով, սպտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ն` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231259 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter