HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

412,000 դոլար Լիբանանի հայկական կրթօջախներին և լրատվամիջոցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» դրամահավաք-արշավը, որի արդյունքում հավաքագրվել էր շուրջ 312,000 դոլար։

Ինչպես հայտնում է հիմնադրամը, հանգանակությունը փոխանցելիս, դրամահավաք-արշավին միացել է նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ նվիրաբերելով 100,000  դոլար։ Այսպիսով, հավաքագրված գումարը կազմել է 412,000 ԱՄՆ դոլար, որից 310,000 դոլարը համամասնաբար բաշխվում է Լիբանանում գործող կրթական հաստատությունների ուսուցիչների 2020-2021 թթ․ ուսումնական տարվա 1-ին եռամսյակի աշխատավարձ վճարելու նպատակով։

Ավելացված 100,000 դոլարը կտրամադրվի կրթական ծրագրերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հավաքագրված գումարից 13,000 դոլար կտրամադրվի Լիբանանում գործող «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ», «Վանա Ձայն», «Ռադիո Սևան» լրատվամիջոցներին։

«Լիբանանահայերը մշտապես մեծ նվիրումով սատարել են թե' հայրենիքին, թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ Հանգանակված գումարը որոշ չափով կթոթափի սոցիալ-տնտեսական դժվարությունները, որ ահագնացել են Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ով այժմ գտնվում է Բեյրութում՝ նվիրատվությունն անձամբ փոխանցելու առաքելությամբ։

 

Հայկակ Արշամյանը նաև հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառին։ Վեհափառը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ի նպաստ Հայաստանի և Սփյուռքի կայունության և հզորացման։ 

Շնորհակալություն ենք հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանությանը ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի  այցի ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի օժանդակությունը Լիբանանում գործող հայ կրթական հաստատություններին և լրատվամիջոցներին շարունակական բնույթ է կրում։ Այն սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ երկրում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը վերջին 9 ամիսների ընթացքում ավելի քան 600,000 դոլարի օգնություն է ցուցաբերել։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է հայտնում բոլոր նվիրատուներին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և իր տեղական մարմիններին անվերապահ աջակցության և վստահության համար։

Մեկնաբանություններ (2)

Hetq
You should contact the All-Armenian Fund to find out.
Shakeh Orangian
we appreciate all your heard work and dedication. I have a quick question regarding the teachers salaries. do you know when you guys will start give it to the teachers and is it going directly to the teachers or there is a middle man .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter