HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանացի վիրուսաբանը առաջարկում է փոփոխություններ անել կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ

Գերմանացի վիրուսաբան Հենդրիկ Շտրեկը կարծում է, որ պետք է փոփոխություններ արվեն կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարության մեջ։ Այդ մասին Շտրեկը, որը գլխավորում է Բոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրուսաբանության և ՄԻԱՎ հետազոտությունների ինստիտուտը, հայտարարել է «Welt am Sonntag» շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 13-ին։

«Իրավիճակի գնահատումն իրականացնելիս մենք չենք կարող հիմնվել միայն վարակվածների թվի վրա։ Եվրոպայում՝ հատկապես Գերմանիայում, վերջին օրերին էականորեն աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, այն դեպքում, երբ մահացության ցուցանիշներն այդքան էլ չեն աճել»,- նշում է բժիշկը։ Շտրեկը նշում է, որ սոցիալական տեսանկյունից հիվանդության առանց ախտանիշների ընթացքն այնքան էլ բացասական հանգամանք չէ, քանի որ հիվանդանալն օգնում է պացիենտին գոնե որոշ ժամանակով զարգացնել իմունիտետ և չի խթանում համավարակի տարածմանը։ «Մենք չենք կարող կյանքը դադարի ռեժիմի տակ դնել»,- հավելել է նա։

Շտրեկը նաև ընդգծել է, որ ո՛չ քաղաքական գործիչները, ո՛չ վիրուսաբանները, ո՛չ համաճարակաբանները մինչև վերջ չգիտեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ճիշտ ուղին։ «Մենք կարող ենք միայն փորձել և պետք է սխալվելու իրավունք ունենանք»,- նշել է փորձագետը։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում, կորոնավիրուսի համավարակից ի վեր, հայտնաբերվել է կորոնավիրուսի 259 428 դեպք, 9 349 մարդ մահացել է։ Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 29,056 միլիոն դեպք, շուրջ 926 հազար մարդ մահացել է, գրեթե 21 միլիոն մարդ էլ ապաքինվել։

Լուսանկարը՝ archyde.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter