
Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ կատարված 2631 թեստավորվումից կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք է արձանագրվել: Առողջացել է 34 քաղաքացի, մահացել` 3-ը:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 67, 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել