HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում կվերականգնվի խիստ կարանտինային ռեժիմը

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով խիստ կարանտինային ռեժիմի կիրառման մասին որոշումը։ «The Jerusalem Post»-ը հայտնում է, որ այն ընդուվել է նախարարների կաբինետի սեպտեմբերի 13-ի նիստում, որը տևել է շուրջ 7 ժամ։

Նոր կարանտինը կսկսվի սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ից և կձգվի շուրջ 3 շաբաթ (մինչև հոկտեմբերի 9-ը)։ Այդ ընթացքում երկրում կփակվեն ուսումնական բոլոր հաստատությունները, ռեստորանները, առևտրի և բիզնես կենտրոնները։ Իսրայելի բնակիչներին կթույլատրվի իրենց տներից հեռանալ մինչև 500 մետր։ Կարանտինային այսպիսի խիստ պայմաններ Իսրայելում գործել են նաև 2020 թվականի մարտի կեսերից մինչև մայիսի սկիզբ։

Համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Իսրայելում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 156 հազար դեպք։ Ավելի քան 1000 մարդ մահացել է, 115 000-ն էլ ապաքինվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 307,9 հազար նոր դեպք։ Սա կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է արդեն 29 միլիոնը։

Լուսանկարը՝ Ahmad Gharabli/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter