HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Առողջացել է 248 քաղաքացի, մահացել՝ մեկը:

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է:

Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, 920-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter