HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում Կառավարության գործունեությունը գնահատող քննիչ հանձնաժողովի հարցը

Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է ընդդիմության ստեղծած քննիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, որը վերաբերում է համավարակի դեմ պայքարում Կառավարության գործունեությանը:

Որոշման անունն է` նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

Հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով` ԱԺ պատգամավորների մեկ քառորդ պատգամավորների ստորագրությամբ: Հանձնաժողովի անդամների որոշման նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով` առաջարկվում է հանձնաժողովում ընդգրկել 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ` «Բարգավաճ Հայաստանից», 2 անդամ` «Լուսավոր Հայաստանից»:

ԱԺ փոփխոսնակ Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե արդյոք հանձնաժողովը քննարկելու է ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական, իրարամերժ, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևալու համար: Նազարյանի խոսքով` օրինակ ասվել է, որ պետք է փակել Իրանի հետ սահմանը, չեղարկել Իտալիայի չվերթները, հետո ասվել, որ կարանտին բառը կխանգարի, որ սահմանները բացվեն: Էդմոն Մարուքյանն արձագանքեց` ԱԺ փոխխոսնակը խեղաթյուրված է ներկայացնում իրականությունը.

«Ասվել է Իրանի հետ սահմանը փակեք, երբ դեռ Հայաստանում վարակակիրներ չկային, նույն կերպ նաև չեղարկել Իտալիա-Հայաստան չվերթները»:

Մարուքյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում իշխող խմբակցությունը 7 անդամ է ունենալու, հետևաբար ցանկացած հարց, որն առաջարկվի, կարող է քննարկվել:

Մարուքյանն էլ իր հերթին իշխանության իրարամերժ հայտարարություններին հղում արեց, հիշեցրեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կատակով ասել էր` եկել է մի երկրից, որտեղ կորոնայի դեպքերը շատ են եղել, հիմա բոլորին վարակելու է կամ ասուլիսի ժամանակ ինչպես է լրագրողին հարցրել` հիմա այդ դիմակը փրկելու է ձեզ, որ դրել եք:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում մանրամասնեց` հանձնաժողովը նրա համար է, որպեսզի քննարկեն իր խոսքով Հռոմի և Իտալիայի անպատասխանատու չվերթերի, կորոնավիրուսը արաղով հաղթահարելու, լեռներում մագլցող նախարարի դիմակ դնել-չդնելու վերաբերյալ իրարամերժ հայտարարությունները:

«Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնում` ուրիշի գերեզմանոցում, հետո արտաշիրիմում արեցին»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ եթե քվեարկության արդյունքներով հանձնաժողովի անդամների թիվը չհաստատվի, հանձնաժողովը, չնայած իրավունքի ուժով է ստեղծվել՝ չի կարող գործել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter