HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 257 նոր դեպք. մահացել է 3 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 257-ով՝ ընդհանուր կազմելով 46 376: Նախօրեին կատարվել է 4135 թեստավորում (ընդհանուր՝ 247 839): Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Մահացել է 3 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 923 է:

Առողջացել է ևս 128 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 42 069-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 քաղաքացի:

Մինչև օրս արձանագրվել է նաև մահվան ընդհանուր 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter