HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 2 մարդ

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք, մահացել է 2 մարդ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մահացել է 84-ամյա մի կին եւ 66-ամյա մեկ տղամարդ: Երկուսն էլ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է հիվանդության 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 252158 թեստավորում:

Երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Առողջացել է 162 մարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter