HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը 101-րդն է աշխարհում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ընտրանին նախորդ ցուցակի համեմատ բարելավել է իր դիրքը 1 հորիզոնականով եւ այժմ 101-րդն է։ Մեր թիմն այդ դիրքը կիսում է Լիբիայի հետ։ Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Հս․ Մակեդոնիային, ապա 2-0 հաշվով հաղթեց Էստոնիային։

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան, Կոլումբիան։ 

Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի մրցակիցներից Հս․ Մակեդոնիան 2 հորիզոնական բարձրացել է ու հիմա 66-րդն է, Վրաստանը նույնպիսի աճով 89-րդն է, իսկ Էստոնիան 4 տեղով նահանջել է 108-րդ հորիզոնական։

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, հաջորդում են Ռուսաստանը (32), Ուզբեկստանը (85), Բելառուսը (87), Վրաստանը (89), Ղրղըզստանը (95)։ Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են։ 

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (30), որին հաջորդում է Թուրքիան (32)։ Վրաստանը, ինչպես ասվեց, 89-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 112-րդը։

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին։ Մինչ այդ Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 7-ին Երեւանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի թիմի հետ, ապա Ազգերի լիգայի շրջանակներում ամսի 11-ին կընդունի Վրաստանին, իսկ ամսի 14-ին հյուր կգնա Էստոնիային։ 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter