HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացած է Եվրոպայում կորոնավիրուսի ցուցանիշների աճով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի աճի կապակցությամբ։ ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն սեպտեմբերի 17-ին Կոպենհագենում կայացած առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ներկայումս Եվրոպայում շաբաթական ցուցանիշները գերազանցում են այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի առաջին ալիքի գագաթնակետի ժամանակ։

Կլուգեի խոսքերով՝ չնայած նրան, որ այդ ցուցանիշների աճը պայմանավորված է նաև բնակչության զանգվածային թեստավորմամբ, տեսանելի է նաև վիրուսի տարածման տեմպերի աճը։ «Սեպտեմբերի ցուցանիշները պետք է բոլորի համար սթափության ահազանգ լինեն»,- ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ Կլուգեն պահպանում է նաև լավատեսությունը։ «Այն, թե ինչպես համավարակը կզարգանա հետագայում, մեր ձեռքերում է։ Մենք արդեն մի անգամ կարողացել ենք այն որոշակիորեն հաղթահարել, ուստի նորից կարող ենք կրկնել»,- հավելել է նա՝ հիշեցնելով մասշտաբային թեստավորման կարևորության, հիգիենայի կանոնների պահպանման, դիմակների պարտադիր կրման և սոցիալական հեռավորության մասին։

Զուգահեռաբար, գերմանացի վիրուսաբան Քրիստիան Դրոստեն հայտարարել է, որ Գերմանիայում կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս վիճակն էականորեն տարբերվում է օգոստոսին առկա իրավիճակից։ «Կորոնավիրուսի ցուցանիշների մասին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի հինգշաբթի օրվա տվյալները մոտ 2200-ի մակարդակի են։ Սա տատանում չէ, մեզ մոտ նկատվում է աճ»,- նշել է «Charite» կլինիկայի վիրուսաբանը։

Դրոստենի խոսքերով՝ վիճակագրությունում օգոստոսյան տատանումները ինչ-որ չափով պայմանավորված էին արտասահմանից բերված դեպքերի հետ, որոնք Գերմանիայում նոր բռնկումների աղբյուր չդարձան։ Միևնույն ժամանակ ներկայումս ախտորոշվող դեպքերի մեծ մասը ներգերմանական են և տարածումը հիմնականում պայմանավորված է հիգիենայի կանոնների չպահպանման և սոցիալական հեռավորության անտեսման հետ։

Լուսանկարը՝ Justin Tallis/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter