HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 244 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Առողջապահության նախարարությունը նտեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47154 դեպք, որոնցից 42551-ն` առողջացած, 928-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3390 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 259664 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 244 նոր դեպք: Կա 182 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ հայտնում է, որ եղել են երկու հոգի՝ 46 տարեկան կին և 88 տարեկան տղամարդ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter