«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհից տուժածներից մեկը մահացել է
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտներից մեկը երեկ մահացել է։ Մնացած երեքը բուժումը ստանում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:
Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել